ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի ողջունում Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու գաղափարը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի ողջունում Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու գաղափարը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հասկացրել է, որ չի ողջունում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու գաղափարը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Պան Գի Մունը Քաթարում նշել է, որ ՄԱԿ-ի սկզբունքները բացառում են հանցագործություն գործելու համար «անպատիժ» մնալու հնարավորությունը: «Եթե որևէ մեկը կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, նա պետք է դրա համար պատասխանատվություն կրի և արդարադատությանը հանձնվի: Սա հիմնարար սկզբունք է»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

2012-ի նոյեմբերին Russia Today-ին տված հարցազրույցում Ասադը նշել էր, որ «ծնվել է Սիրիայում, այստեղ էլ պետք է ապրի և մահանա»: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---