Մուրսիի կողմնակիցները Կահիրեում ոչնչացրել են ընդդիմության վրանային ճամբարը

Մուրսիի կողմնակիցները Կահիրեում ոչնչացրել են ընդդիմության վրանային ճամբարը

PanARMENIAN.Net - Իսլամիստական կազմակերպությունների կողմնակիցները ոչնչացրել են ընդդիմության վրանային ճամբարը, որը նախորդ գիշեր պատրաստվել էր Կահիրեում նախագահական պալատի առջև, չորեքշաբթի օրը հաղորդել է եգիպտական հեռուստաալիքը:

Ստացվող տեղեկատվության համաձայն, իսլամիստները, ովքեր աջակցում են երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին, տվյալ պահին լիովին վերահսկում են պալատի դիմացի հրապարակը: Ավելի վաղ հաղորդվել էր հակառակորդ կողմերի միջև բախումների մասին: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովստին:

Վերջին օրերս Եգիպտոսի ընդդիմությունը զանգվածային բողոքի ակցիաներ է անցկացնում Մուհամմեդ Մուրսիի` սեփական լիազորություններն ընլայնելու դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---