Սիրիայի ՌՕՈւ-ը ռմբակոծել են Դամասկոսի մերձական շրջանները

Սիրիայի ՌՕՈւ-ը ռմբակոծել են Դամասկոսի մերձական շրջանները

PanARMENIAN.Net - Սիրիական ՌՕՈւ օդանավերը չորեքշաբթի օրը օդային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող բնակավայրերին:

Ինչպես հաղորդում է syrian observatory for human rights-ը, ռմբակոծվել են Մլեհա և Զաբդին բնակավայրերը, բացի այդ հրետակոծման է ենթարկվել Դարայյա քաղաքը:

Անցած օրերի ընթացքում Սիրիայում զոհվել է առնվազն 123 մարդ, նրանցից 30-ը Դամասկոսում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սիրիայի ինքնաթիռները հարձակում են գործել Թուրքիային սահմանակից Աթմե, Կախ և Ակրաբատ գյուղերի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---