Խաչի լեռնանցքի հատվածում ավելի քան 30 տեղով ավտոբուսների երթևեկությունն արգելված է

PanARMENIAN.Net - Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կողմից պաշտոնական ծանուցում է ստացել: Ծանուցման մեջ նշվում է, որ կլիմայական պայմանների վատթարացման պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (Խաչի լեռնանցք) կցասայլերով և կիսակցասայլերով ավտոփոխադրամիջոցների և ավելի քան 30 տեղ տարողությամբ ավտոբուսների երթևեկությունն արգելված է:

Նպատակ ունենալով կանխարգելել նախորդ տարիներին նման դեպքերում առաջացող արտակարգ իրավիճակները` կապված ճանապարհային արգելափակված հատվածում ավտոմեքենաների և մարդկանց կուտակումների հետ, հորդորում ենք բոլոր փոխադրող ընկերություններին և փոխադրամիջոցների մասնավոր սեփականատերերին հաշվի առնել սույն տեղեկատվությունը և մինչև եղանակային պայմանների բարելավումը և Վրաստանի իշխանությունների կողմից համապատասխան թույլտվության ստացումը ձեռնպահ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկելու ծրագրերից:

Իրավիճակի փոփոխության մասին Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---