Ֆլեմմինգ Սերրիցլև. Հույս ունեմ, որ ՊՐՈ արտոնագիրը շատ կօգնի հայ մարզիչներին

Ֆլեմմինգ Սերրիցլև. Հույս ունեմ, որ ՊՐՈ արտոնագիրը շատ կօգնի հայ մարզիչներին

PanARMENIAN.Net - Հայաստանում անցկացվող ՊՐՈ դասընթացի հերթական մոդուլին ներկա է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ և ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ֆլեմմինգ Սերրիցլևը:

«Եվրոպական գրեթե բոլոր երկրներն արդեն ունեին ՊՐՈ արտոնագրի դասընթացներ անցկացնելու իրավունք և պատահական չէ, որ պետք է գար ժամանակ, որպեսզի Հայաստանը նույնպես ստանար այդ իրավունքը:

Ես հույս ունեմ, որ ՊՐՈ արտոնագիրը շատ կօգնի հայ մարզիչներին: Առաջին հերթին օգտակար են դասընթացները, որոնց ընթացքում մենք աշխատում ենք իրականացնել շատ ինտենսիվ ծրագրեր՝ ներգրավելով նաև արտասահմանցի բարձրակարգ մասնագետների: Իսկ ամենակարևորն այն է, որ ծրագրի վերջում այն մարզիչները, ովքեր կարժանանան ՊՐՈ արտոնագրի, հնարավորություն կստանան աշխատել եվրոպական ամենաբարձր մակարդակի թիմերում: Հենց սա է ՊՐՈ արտոնագրի հիմնական նշանակությունը»,- ասել է նա:

Սերիցլևը նշել է, որ շատ գոհ է դասընթացի ընթացքից: Այն սկսվել է այս տարվա ապրիլին և կավարտվի հաջորդ տարվա հոկտեմբերին, երբ կկայանան մարզիչների քննությունները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---