Օսիպ Մանդելշտամի ձեռագիրը Bohams աճուրդում վաճառվել է 56.2 հազար դոլարով

Օսիպ Մանդելշտամի ձեռագիրը Bohams աճուրդում վաճառվել է 56.2 հազար դոլարով

PanARMENIAN.Net - Նյու Յորքում կայացած Bohams աճուրդի ժամանակ Օսիպ Մանդելշտամի 1913թ ձեռագիրը վաճառվել է 56.2 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է Bohams աճուրդային տան կայքը: Ձեռագիրը, որը նախքան աճուրդը գնահատվում էր 50-70 հազար դոլար, դարձել է «Ռուսական գրականություն և ստեղծագործություններ թղթի վրա» աճուրդի թոփ-լոտը: Վաճառվել է նաև Բորիս Պաստեռնակի «Բժիշկ Ժիվագո» վեպի գլուխներից մեկի սևագրությունը: Այն վաճառվել է 37.5 հազար դոլարով:

Ամենաթանկ լոտը Հենրիետտա Գիրշմանի երկու ալբոմներն էին, որոնք վաճառվել են 230,5 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---