Խոշոր հարկատուները 2012-ի 3-րդ եռամսյակում ՀՀ պետբյուջեն համալրել են 67 մլրդ դրամով

Խոշոր հարկատուները 2012-ի 3-րդ եռամսյակում ՀՀ պետբյուջեն համալրել են 67 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2012թ.-ի 3-րդ եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 67 մլրդ. դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2012թ.-ի 3-րդ եռամսյակի ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 468 խոշոր հարկ վճարողների մոտ:

Ընդ որում, խոշոր հարկ վճարողներն ապահովել են հանրապետության պետբյուջեի հարկային եկամուտների 49,6 տոկոսը:

Միաժամանակ 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր հարկատուների կողմից Հայաստանում ապրանքների և ծառայությունների ներկրման ծավալները ավելացել են 8,1 տոկոսով` կազմելով 250.5 մլրդ դրամ:

Իսկ խոշոր հարկատուների կողմից արտահանված արտադրանքի ծավալը կազմել է 108.8 մլրդ դրամ, ինչը 9.7 մլրդ դրամով ավել է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հարկային մարմինների կողմից իրականացվել է 111 ստուգում, որոնց արդյունքում արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ` 1.9 մլրդ դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---