«Հրապարակ». Գլխավոր դատախազի ու զինդատախազի միջև լուռ հակամարտություն է ծավալվում

«Հրապարակ». Գլխավոր դատախազի ու զինդատախազի միջև լուռ հակամարտություն է ծավալվում

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի նշանակման առաջին իսկ օրից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և նրա միջև լուռ հակամարտություն է ծավալվում, որը դրսևորվում է աշխատանքային տարբեր հարթություններում: Օրինակ, գլխավոր դատախազի մամուլի պատասխանատուները չեն տրամադրում Գևորգ Կոստանյանի և զինդատախազության գործունեության հետ կապված տեղեկատվություն: Զինդատախազն էլ իր հերթին աշխատում է ազատվել գլխավորի մարդկանցից: Լարվածությունը գլխավորի և «Կոստի» միջև մերձդատախազական շրջանակներում բացատրում են գլխավոր դատախազ դառնալու վերջինիս երազանքով»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---