Սիրիական զորքերը ոչնչացնում են վարձու ահաբեկիչների ավազակախմբերը Դամասկոսի մերձակայքում

Սիրիական զորքերը ոչնչացնում են վարձու ահաբեկիչների ավազակախմբերը Դամասկոսի մերձակայքում

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը ոչնչացնում են վարձու ահաբեկիչների ավազակախմբերը Դամասկոսի մերձակայքում, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը: Ուրբաթ օրը բանակային հատուկ ստորաբաժանումները տանկերի ու ուղղաթիռների աջակցությամբ գրոհել են գրոհայինների խոշոր հենակետերը Հուսեյնիում ու Դիյաբիում:

Գործողության արդյունքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, այդ թվում պարագլուխներ: Ռազմական գործողություններ են ընթանում երկրի հյուսիսում, Թուրքիայի հետ սահմանակից Իդլիբ նահանգում: Հալեպում մի քանի թաղամասերի բնակիչներ պահանջել են զինյալներից հեռանալ քաղաքից: Նրանց խաղաղ ցույցի դեմ կրակ է բացվել, չորս հոգի մահացել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---