Պան Գի Մուն. Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական ճգնաժամի կարգավորման համար պետք է համագործակցեն Բրահիմիի հետ

Պան Գի Մուն. Ռուսաստանն ու Թուրքիան սիրիական ճգնաժամի կարգավորման համար պետք է համագործակցեն Բրահիմիի հետ

PanARMENIAN.Net - Համատեղ ջանքեր գործադրելով Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար՝ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է սերտորեն համագործակցեն Լահդար Բրահիմիի հետ: Նման հորդորով է հանդես եկել Անկարայում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Պան Գի Մունը խոստովանել է, որ ուշադիր հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը Ստամբուլում:

«Ես հուսով եմ, որ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ աշխատանքը կտարվի Բրահիմիի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ, պահպանելու համար կոնսենսուսը միջազգային հանրության անդամների միջև»,-ասել է Պան Գի Մունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---