Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար. Սիրիայի իշխանությունները պատրաստվում են քիմիական զենք կիրառել

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար. Սիրիայի իշխանությունները պատրաստվում են քիմիական զենք կիրառել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բավականաչափ ապացույցներ ունեն, որ սիրիական իշխանությունները պատրաստվում են կիրառել քիմիական զենք: Այդ մասին BBC-ին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:

«Մենք բավարար հիմքեր ունենք նրա համար, որպեսզի նախազգուշացնենք Սիրիային քիմիական զենքի կիրառման լուրջ հետևանքների մասին»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումը բացարձակապես անընդունելի է համարում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---