Աֆղանցիներն իրենց նախագահին պարգևատրել են «կոռուպցիայի մրցույթում հաղթողի» մեդալով![]() 8 դեկտեմբերի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի Բամիան նահանգի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շաբաթ օրը հանրային ակցիա են կազմակերպել, կապված նրա հետ, որ Աֆղանստանը մտել է աշխարհի երեք ամենակոռումպացված երկրների ցուցակի մեջ, հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը: Բամիան քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքված 25 ՀԿ-ների ներկայացուցիչները պատրաստել են երկրի նախագահ Համիդ Քարզայի խրտվիլակը: Դրանից հետո ցուցարարները պարգևատրել են նախագահի խրտվիլակին «կոռուպցիայի մրցույթում հաղթողի» պատվավոր մեդալով և նրան պատվոգիր հանձնել: Պատվոգրում, մասնավորապես, ասվում է. «Ի պատիվ նրա, որ Աֆղանստանը մտել է աշխարհի երեք ամենակոռումպացված պետությունների թվի մեջ, մենք առաջին հերթին երախտապարտ ենք նախագահի վարչակազմին և երկրի այլ պետական մարմիններին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |