Յուրաքանչյուրն ունի իր տանն ապրելու իրավունք. բացվել է Արցախի մասին պատմող ֆոտոցուցահանդես

Յուրաքանչյուրն ունի իր տանն ապրելու իրավունք. բացվել է Արցախի մասին պատմող ֆոտոցուցահանդես

PanARMENIAN.Net - Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Արցախյան հակամարտությանը և կազմակերպել է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի և բրիտանական International Alert ՀԿ-ի համատեղ ուժերով: «Լուսանկարներում պատկերված են տարբեր դեմքեր, որոնք ցայտուն կերպով ներկայացնում են ԼՂՀ հակամարտության մարդկային կողմը, այն իմաստով, որ յուրաքանչյուր մարդ ունի խաղաղության մեջ իր տանն ապրելու իրավունք»,-ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Լուսանկարների հեղինակն է Ջոնաթան Բենքսը, ով 2011 թ-ի սկզբին այցելել է Արցախ: Նույն թվականի վերջում ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Բրյուսելում:

«Թե Հայաստանը, թե Ադրբեջանը շարունակում են տուժել այս ձգձգված հակամարտությունից: Այդ կոնֆլիկտի սկզբում ծնված մարդիկ կրում են այդ դրա բեռն ու հետևանքները»,-ասաց Հրիսթեան:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---