«ՉուխաջյանՖԵՍՏ». Առաջիկա համերգում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր

«ՉուխաջյանՖԵՍՏ». Առաջիկա համերգում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ունկնդրին կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում ընդգրկված են Ստեփան Շաքարյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Հովհաննես Մանուկյանի, Կարեն Անանյանի, Վահրամ Բաբայանի, Դավիթ Գիլանյանի, Արմեն Պողոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ կունենան Վահրամ Բաբայանը (դաշնամուր), Կարեն Անանյանը (դաշնամուր), Աննա Անդրիասովան (ջութակ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ):

Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին և կրում է «ՉուխաջյանՖԵՍՏ» անունը: Այն նվիրված է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---