ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է 7-9 ՀԱՐՑ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը հունիսի կեսերին նախատեսված հանդիպման ժամանակ քննարկելու են 7-ից 9 հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով` դեռեւս հայտնի չէ, թե եվրոպական մայրաքաղաքներից որում կանցկացվի հանդիպումը: Պատասխանելով այն հարցին, թե նախարարների հանդիպման ընթացքում քննարկվելու՞ են Վրաստանից դուրս բերվող ռուսաստանյան ռազմական տեխնիկան Հայաստանում տեղակայելու մասին հարցը, Մամեդյարովը նշել է. «Մենք քննարկելու ավելի լուրջ հարցեր ունենք»: Խոսելով առաջիկա բանակցությունների մասին, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, եւ զորքերը պետք է դուրս բերվեն 7 շրջաններից: Բանակցությունների օրակարգում կան 7-9 հարցեր: Մենք գիտենք, որ համաձայնության կհասնենք դրանցից մի քանիսի վերաբերյալ, սակայն որոշ հարցեր դեռեւս բաց կմնան: Մենք ձգտում ենք մերձեցնել դիրքորոշումները յուրաքանչյուր կետի շուրջ»: Նշենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ Վարդան Օսկանյան եւ Էլմար Մամեդյարով հանդիպումը կայանալու է հունիսի 18-ին Փարիզում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---