Թողարկվել է Թոմ Քրուզի «Մոռացություն» ֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ջոզեֆ Կոսինսկու «Մոռացություն» («Օբլիվիոն») ֆանտաստիկ մարտաֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է: Համանուն գրաֆիկական նովելի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան նշանակված է 2013թ. հուլիսի 19-ին: Ֆիլմի գլխավոր դերում հանդես են եկել Թոմ Քրուզը, Օլգա Կուրիլենկոն (Բոնդի ընկերուհիներից մեկը), Մորգան Ֆրիմանը և այլք: Պոստապոկալիպտիկ Երկրի վրա քաղաքակրթությունն ապրում է ամպերից վեր, իսկ աղբահավաքները աղտոտված և ոչնչացված մակերևույթից հավաքում են այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Մի օր աղբահավաքներից մեկը գտնում է PlanetSide կործանված նավը, իսկ դրա ներսում` մի գեղեցիկ կնոջ: Կարճ ժամանակ անց նա հասկանում է, որ իր բացահայտումը կբերի ռոմանտիկ, արկածային ու շատ վտանգավոր ճանապարհորդության: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |