Իրանում ստեղծվել է սեփական YouTube

Իրանում ստեղծվել է սեփական YouTube

PanARMENIAN.Net - Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է մի կայքի աշխատանքի մեկնարկի մասին, որի այցելուները հնարավորություն կստանան տեղադրել այնտեղ տեսահոլովակներ և մկենաբանել դրանք: YouTube-ի «կրկնօրինակը» վերահսկվելու է իշխանությունների կողմից, որոնք անհարիր են համարել ամբողջ աշխարհում հայտնի կայքի բովանդակությունը, հաղորդում է Ռոսբալթը:

Իրանական կայքը կոչվում է «Մեհր», ինչը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «սեր»: Պաշտոնյաների խոսքով, կայքը կոչված է աշխարհի ուշադրությունը գրավել երկրի մշակույթի վրա:

Հիշեցնենք, որ Իրանը ծրագրում է 2013-ին դադարեցնել ինտերնետի օգտագործումը: Դրա փոխարեն գործելու է երկրի ներսում աշխատող տեղական ցանց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---