Ռուսաստանը հրաժարվել է Գաբալայի ՌԼԿ-ից, այն նրան այլևս պետք չէ

Ռուսաստանը հրաժարվել է Գաբալայի ՌԼԿ-ից, այն նրան այլևս պետք չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալությունը դադարեցնելու մասին որոշումը թելադրված է, առաջին հերթին, դրա գործնական կիրառության անհրաժեշտության բացակայությամբ, հնացած ՌԼԿ-ին հիմա փոխարինելու են գալիս նոր սերնդի կայանները, օրինակ` «Վորոնեժը», ՌԻԱ Նովոստիին երեքշաբթի հայտնել է աղբյուրը ռուսական ռազմական գերատեսչությունում:

Երկուշաբթի օրը Ռուսաստանն Ադրբեջանին նոտա է ներկայացրել Գաբալայի ՌԼԿ-ի շահագործումը դադարեցնելու մասին` կապված դեկտեմբերի 9-ին ուժը կորցրած «Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Գաբալայի ՌԼԿ-ի կարգավիճակի, սկզբունքների և օգտագործման պայմանների մասին համաձայնության» հետ, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի ավելի վաղ տարածված հայտարարությունում:

Պաշտոնական Բաքուն կարծում է, որ ՌԼԿ-ի գործունության դադարեցումը չի ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---