ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵՐԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԱԶԱՏԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ներում ստացած հայ օդաչուների վերադարձը կազմակերպելու համար այսօր Մալաբո է մեկնել Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմայի հրամանով ներում է շնորհվել անցյալ տարվա սկզբից ի վեր այդ երկրում բանտարկված վեց հայ օդաչուներին: Հասարակածային Գվինեայի նախագահը հայտարարել էր, որ ներման մասին հրամանագիրը բարի կամքի դրսեւորում է եւ ստորագրվել է նրա ծծնդյան օրվա նախօրեին: Այդպիսով, օդանավի հրամանատար Աշոտ Կարապետյանի, երկրորդ օդաչու Սամվել Դարբինյանի, շտուրման Սամվել Մաճկալյանի, մեխանիկներ Ռազմիկ Խաչատրյանի եւ Սուրեն Մուրադյանի, ինժեներ Աշոտ Սիմոնյանի վրայից լիովին հանվել են բոլոր մեղադրանքները: Այդ երկրի իրավապահ մարմիններին հանձնարարված է անհապաղ ի կատար ածել ներման հրամանը եւ ձեռնարկել հայ օդաչուներին Հայաստանին հանձնելու գործընթացը: Հայաստանը գոհունակություն է հայտնում հայ օդաչուներին ներում շնորհելու կապակցությամբ եւ այդ առիթով իր երախտագիտությունը հայտնում Հասարակածային Գվինեայի իշխանություններին, մասնավորապես նախագահին այդ գործում դրսեւորած ըմբռնման եւ մարդասիրական մոտեցման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---