Բաքուն երաշխավորում է Հայաստանի հավաքականի անվտանգությունը 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերում

Բաքուն երաշխավորում է Հայաստանի հավաքականի անվտանգությունը 2015թ. Եվրոպական Օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է հնարավորություն տալ Հայաստանին մասնակցելու Եվրոպական Օլիմպիական խաղերին, ասել է Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն:

Հայաստանը հրաժարվեց քվեարկությունից ԵՕԿ ԳՎ պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը Բաքվում անցկացնելու որոշման ժամանակ:

«Մենք պատրաստ ենք անվտանգության երաշխիքներ տրամադրել Օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, այդ թվում նաև հայ մարզիկներին»,-ասել է Հուսեյնզադեն:

Ադրբեջանի ԱՕԿ փոխնախագահը գտնում է, որ հայ մարզիկները կմասնակցեն Օլիմպիադային:

Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ԳՎ 41-րդ նիստում որոշվեց պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերն անցկացնել Բաքվում: Խաղերը տեղի կունենան 2015 թվականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---