Սթրոս Կանը և Sofitel հյուրանոցի աղախինը կնքել են հաշտության համաձայնագիր

Սթրոս Կանը և Sofitel հյուրանոցի աղախինը կնքել են հաշտության համաձայնագիր

PanARMENIAN.Net - Ֆրանսիական Closer պարբերականը հրապարակել է գումարի չափը, որը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը վճարել է Նյու Յորքի Sofitel հյուրանոցի աղախին Նաֆիսատ Դիալոյին սեռական սկանդալում հաշտեցման համար: Հրատարակության աղբյուրների տվյալներով, հաշտության համաձայնագիրն արժեցել է 6 մլն դոլար:

Կողմերը համաձայնությունը կնքել են դեկտեմբերի 11-ին դատարանում վեճերից մեկուկես տարի անց: Ինչպես հայտնի է դարձել, Սթրոս Կանը տվյալ պահին չունի անհրաժեշտ գումարը, ուստի նա օգնության համար դիմել է բանկ, որը նրան հատկացրել է 3 մլն դոլարի վարկ, մնացած գումարը նրան իբր տրամադրել է նախկին կինը` Էնն Սինքլերը, հաղորդում ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---