Կոնվերս բանկի նոր ակցիայի՝ «Մաստեր Վոյաժ»-ի հաղթողը կուղևորվի Թաիլանդ11 դեկտեմբերի 2012 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը իրականացնելով անկանխիկ գործարքներ Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն կստանան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն և անմոռանալի հանգիստ էկզոտիկ Թաիլանդում: «Ակցիան աննախադեպ է ու արժեքավոր պարգև է ենթադրում»,-ասաց Բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը: Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան համապատասխանաբար 14 և 7 օրյա ուղևորություն դեպի Թաիլանդ: Եվս 50 քարտատեր որպես նվեր կստանան ամենատարբեր կենցաղային տեխնիկա: Արթուր Հակոբյանը նշեց, որ նշված ճամփորդական փաթեթները կշահեն միաժամանակ և քանակով և գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած հաճախորդները: Այստեղ կարոր է նշել, որ հաղթողները որոշվում են իրենց կատարած գործարքների և քանակական, և գումարային ցուցանիշներով, հետևաբար, 2 տարբեր հաճախորդների կողմից միևնույն գումարային գործարքների իրականացման դեպքում հաղթող կճանաչվի այն հաճախորդը, ով իրականացրած կլինի առավել մեծ քանակով անկանխիկ գործարքներ: Հաշվարկն իրականացվում է հետևյալ սկզբունքով. - Հաճախորդի կողմից կատարված գործարքներից յուրաքանչյուրը (քանակը) դիտարկվում է որպես 30 միավոր - Ակցիայի ողջ ընթացքում Հաճախորդի կողմից կատարված գործարքների հանրագումարի յուրաքանչյուր 1000 դրամը դիտարկվում է որպես 1 միավոր - Հաղթող է ճանաչվում երկու միավորների (և քանակային և գումարային) ամենամեծ հանրագումար ունեցող հաճախորդը Ակցիայի պայմանների համաձայն, չեն հաշվարկվում կոմունալ ծառայությունների դիմաց կատարված անկանխիկ վճարումները, ինչպես նաև միևնույն առևտրային կետից նույն օրվա ընթացքում կատարված գնումները դիտվում են որպես 1 գործարք: ՄԱՍՏԵՐ ՎՈՅԱԺ ակցիան կազմակերպվում է MASTERCARD վճարային համակարգի հետ համատեղ և ուղղված է խրախուսելու բոլոր այն քարտապաններին, որոնք օգտվում են Կոնվերս Բանկի Mastercard և Maestro քարտատեսակներից: Այս ակցիան գալիս է շարունակելու Կոնվերս Բանկի կողմից իր քարտապաններին առաջարկվող արտոնությունների շարքը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ից ներդրվել է նաև Կոնվերս Գոլ ակցիան Վիզա քարտապանների համար, որի հաղթողը պետք է ուղևորվի Մադրիդ՝ կենդանի կատարմամբ դիտելու ֆուտբոլային Էլ-Կլասիկոն՝ Ռեալ Մադրիդ – Բարսելոնա խաղը: Բանկի քարտապանների համար գործում է նաև Կոնվերս Միավորներ ծրագիրը, որը հնարավորություն է տալիս կուտակել միավորներ և փոխանակել դրանք նվերներով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |