CPJ. 2012թ. տարբեր երկրների բանտերում են հայտնվել ռեկորդային թվով լրագրողներ՝ 232-ը

CPJ. 2012թ. տարբեր երկրների բանտերում են հայտնվել ռեկորդային թվով լրագրողներ՝ 232-ը

PanARMENIAN.Net - Ըստ «Լրագրողների պաշտպանության հանձնախմբի» (Committee to Protect Journalists, CPJ) հրապարակած զեկույցի, 2012թ. տարբեր երկրների բանտերում են հայտնվել ռեկորդային թվով լրագրողներ, հաճախ կեղծ մեղադրանքներով: Նրանց թիվը հասավ 232-ի:

Այդ ցուցանիշը զգալիորեն աճել է 2011թ. համեմատ, երբ ըստ այդ նույն կազմակերպության, ողջ աշխարհի բանտերում կար 179 լրագրող, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Աշխարհում մամուլի ամենավատ բանտապահներ են» ճանաչվել Թուրքիան, Իրանն ու Չինաստանը, այդ ցուցակում են նաև Էրիթրեան, Վիետնամը, Սիրիան, Ադրբեջանը, Եթովպիան, ցուցակը եզրափակում են Ուզբեկստանն ու Սաուդյան Արաբիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---