ՓԱՐԻԶՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Փարիզի Պլեսսի-Ռոբենսոն արվարձանում կայացել է հայ հայտնի զորավար Անդրանիկի հուշարձանի բացումը: Քանդակը նվիրվել է քաղաքին Երեւանի Արաբկիր համայնքի կողմից: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված բացման արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Պլեսսի Ռոբենսոնի քաղաքագլուխ, խորհրդարանի պատգամավոր Ֆիլիպ Պեմեզեկը, Երեւանի պատվիրակությունը` Արաբկիրի համայնքապետ Լեւոն Հարությունյանի գլխավորությամբ, Ֆրանսիայի նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, երկրի պետական եւ քաղաքական գործիչներ, տեղի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Ինչպես իր ելույթում նշել է դեսպան Նալբանդյանը, ֆրանսիական քաղաքներում` Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված բազմաթիվ հւոշարձանները եւ փողոցները խորհրդանշում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ մեծ բարեկամությունը եւ ջերմ հարաբերությունները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---