ՄԱԼԱԲՈՅՈՒՄ ՎԵՑ ՕԴԱՉՈՒՆԵՐ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Հասարակածային Գվինեայի արդարադատության նախարարությունում վեց հայ օդաչուների հանձնել են Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Երկրի ադարադատության նախարարության գլխավոր քարտուղար Խավիեր Ասեկո Աբեսոն ընթերցել է Հասարակածային Գվինեայի նախագահի ներման հրամանագիրը, որից հետո ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանը Հայաստանի նախագահի եւ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հասարակածային Գվինեայի նախագահին եւ կառավարությանը հայ օդաչուներին ներում շնորհելու կապակցությամբ: Հակիրճ խոսքով հանդես է եկել նաեւ արդարադատության նախարար Անխել Մասիե Մեբույը: Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի անունից շնորհակալական խոսք է ասել նրա ներկայացուցիչ Անդրանիկ Միհրանյանը: Գեւորգ Պետրոսյանին հանձնվել են օդաչուների ներում շնորհելու մասին փաստաթղթերը, որից հետո հայ օդաչուները ազատ են արձակվել եւ ուղեւորվել հյուրանոց: Նախատեսվում է օդաչուների վերադարձը Հայաստան Մալաբո-Ցյուրիխ-Մոսկվա-Երեւան երթուղով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---