12 դեկտեմբերի 2012 - 17:35 AMT
Անահիտ Բարսեղյանը «կարճ ջրում» լողի ԱԱ-ում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը

«Կարճ ջրում» լողի աշխարհի առաջնությունում, որն անցնում է Ստամբուլում, լողորդուհի Անահիտ Բարսեղյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: 100 մ թիկնալողում նա ցույց տվեց 1:05.71 արդյունքը և գրավեց 50-րդ տեղը 67 մասնակիցների պայքարում:

Հաջորդ փուլ դուրս եկան 16 մարզիկներ: Առաջինն այս մրցաձևում 57.65 արդյունքով Սիմոն Բաումրտովն էր Չեխիայից: Աշխարհի առաջնության շրջանակներում կխաղարկվի մեդալների 40 հավաքածու:

Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում են նաև Մոնիկա Վասիլյանը (կրոլ) և Վահան Մխիթարյանը (կրոլ):