Լևոն Արոնյանը Պեկինում կմասնակցի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերին

Լևոն Արոնյանը Պեկինում կմասնակցի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերին

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 14-19 Պեկինում կմասնակցի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերին: Խաղերի շրջանակում տեղի կունենա 3 մրցաշար՝ արագ, կայծակնային և կույր շախմատի: Կմասնակցեն աշխարհի 16 ուժեղագույն շախմատիստները:

Արոնյանի մրցակիցները կլինեն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Մորոզևիչը (ՌԴ), Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վիորել Բոլոգանը (Մոլդովա), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Վան Հակոն (Չինաստան). Անիշ Գիրին (Հոլանդիա), Դինգ Լիրեն (Չինաստան): Էլինա Դանիելյանը հանդես կգա կանանց մրցաշարում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---