12 դեկտեմբերի 2012 - 17:39 AMT
Լևոն Արոնյանը Պեկինում կմասնակցի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 14-19 Պեկինում կմասնակցի Համաշխարհային ինտելեկտուալ խաղերին: Խաղերի շրջանակում տեղի կունենա 3 մրցաշար՝ արագ, կայծակնային և կույր շախմատի: Կմասնակցեն աշխարհի 16 ուժեղագույն շախմատիստները:

Արոնյանի մրցակիցները կլինեն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ալեքսանդր Մորոզևիչը (ՌԴ), Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վիորել Բոլոգանը (Մոլդովա), Շախրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Վան Հակոն (Չինաստան). Անիշ Գիրին (Հոլանդիա), Դինգ Լիրեն (Չինաստան): Էլինա Դանիելյանը հանդես կգա կանանց մրցաշարում: