Հրապարակվել է «Լավագույն սաունդթրեքը» անվանակարգում «Օսկարի» հավակնող ֆիլմերի ցուցակը![]() 12 դեկտեմբերի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Լավագույն սաունդթրեքը» անվանակարգում «Օսկարի» հավակնող ֆիլմերի ցուցակը: Ցուցակում են ինչպես խոշոր բլոկբաստերներ («Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդ», «Վրիժառուները», «007 Սքայֆոլի կոորդինատները»), այնպես էլ անկախ ֆիլմեր: Որոշ կոմպոզիտորների անուններ մի քանի անգամ են հանդիպում՝ օրինակ, Դեննի Էլֆմանը կարող է պարգևի արժանանալ «Մռայլ ստվերներ», «Ֆրանկենվինի», «Ավետյաց երկիր» և այլ ֆիլմերի համար գրած երաժշտության համար, իսկ Ալեքսանդր Դեսպլան՝ «Արգո օպերացիան», «Թիրախ թիվ մեկ» ֆիլմերի, «Երազների պահապանը» մուլտֆիլմի համար: «Օսկարի» հավակնորդների ցուցակը 24 անվանակարգերում հայտնի կդառնա 2013թ. հունվարի 10-ին: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների հանձնման 85-րդ արարողությունը տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին Լոս Անջելեսում: Արարողությունը կվարի դերասան և ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |