Այս պահին հանրապետության բոլոր ճանապարհները բաց են

Այս պահին հանրապետության բոլոր ճանապարհները բաց են

PanARMENIAN.Net - Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Ալավերդու, Սպիտակի տարածաշրջանում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---