ԱՄՆ ռազմական դատարանը որոշել է, որ ԿՀՎ բանտերում կտտանքների մասին բոլոր ցուցմունքները պետք է գաղտնիացվեն

ԱՄՆ ռազմական դատարանը որոշել է, որ ԿՀՎ բանտերում կտտանքների մասին բոլոր ցուցմունքները պետք է գաղտնիացվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ ռազմական դատարանը որոշում է կայացրել, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրյալների բոլոր ցուցմունքները ԿՀՎ բանտերում կտտանքների մասին պետք է գաղտնիացվեն, հինգշաբթի օրը հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն ահաբեկչության 5 ենթադրվող կազմակերպիչներ գտնվել են ԿՀՎ գաղտնի բանտում 2002-2003թթ., որից հետո տեղափոխվել են Գուանտանամոյի բանտ: Կասկածյալները հայտարարել են, որ ենթարկվել են կտտանքների: ԿՀՎ-ն, մասնավորապես, խոստովանել է, որ հարցաքննությունների ընթացքում բանտարկյալներից մեկին տանջել են «խեղդելու» մեթոդով, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---