ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերին է փոխանցել Հայաստանի Անհատական գործակցության ծրագրի (IPAP) Ներկայացման փաստաթուղթը եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նամակը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Յաափ դե Հուփ Սխեֆֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը: Նշենք, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը գտնվում էր Բրյուսելում` Եվրա-Ատլանտյան Գործընկերության Խորհրդի պաշտպանության նախարարների հերթական հանդիպմանը մասնակցելու համար, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---