Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից, հայտնում են Սպիտակ տան ներկայացուցիչները: Մինչդեռ, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի շարունակելու պաշտոնավարել:

Հանրապետականները քննադատել են նրան սեպտեմբերին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Օբամայի վարչակազմի արձագանքի համար, երբ սպանվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպանն ու երեք աշխատակիցները:

Ռայսը Օբամային հղած նամակում գրել է, որ, «թեև այն, որ դիտարկվում է իր թեկնածությունը, մեծ պատիվ է նրա համար, սակայն նշանակումը կարող է երկար և վնասակար լինել մեր ազգային ու միջազգային առաջնայնությունների հարցում»:

Օբաման իր հերթին հայտարարել է, որ «ցավում է նրա հասցեին հնչող անարդար ու մոլորեցնող մեղադրանքների համար» , որ հնչում են վերջին շաբաթներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---