ԱՄՆ պաշտպանության նախարարն անսպասելիորեն ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պաշտպանության նախարարն անսպասելիորեն ժամանել է Թուրքիա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան ժամանել է Թուրքիա, ուրբաթ օրը հաղորդում է թուրքական DHA գործակալությունը:

Գործակալության տվյալներով, Պանետտայի այցը Թուրքիա պլանավորված չէ և տվյալ պահին նախարարը գտնվում է «Ինջիրլիկ» ռազմաբազայում:

Տեղեկատվության համաձայն, այցի ընթացքում Պանետտան կքննարկի «Patriot» զենիթահրթիռային համալիրների տեղակայման հարցը:

Զենիթահրթիռային համալիրները կգտնվեն ՆԱՏՕ-ի հրմանատարության տակ: «Patriot» համալիրների սպասարկման համար Թուրքիա կժամանեն 400 ամերիկյան զինվորականներ, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---