Եգիպտոսի բանակի ուղղաթիռները գործի են դրվել` հանրաքվեի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար

Եգիպտոսի բանակի ուղղաթիռները գործի են դրվել` հանրաքվեի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար

PanARMENIAN.Net - Եգիպտոսի բանակի ուղղաթիռները գործի են դրվել` սահմանադրության հանրաքվեի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար, շաբաթ օրը լրագրողներին են հայտնել եգիպտական ԶՈւ շտաբից:

Ռազմական ուղղաթիռներ կան բոլոր 10 նահանգներում, որտեղ Եգիպտոսի նոր օրենքի քվեարկության առաջին փուլն է ընթանում: Դրանց խնդիրն է հետևել ինչպես ընտրատեղամասերում տիրող իրավիճակին, այնպես էլ պետական և կառավարական հաստատությունների շրջանում:

Հանրաքվեին կկարողանան մասնակցել 18 տարին լրացած մոտ 51 մլն քաղաքացիներ: Այսդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---