Թեհրանը ցավակցություն է հայտնել ամերիկյան դպրոցում հրաձգության արդյունքում զոհվածների ընտանիքներին

Թեհրանը ցավակցություն է  հայտնել ամերիկյան դպրոցում հրաձգության արդյունքում զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Իրանը ցավակցություն է հայտնել ամերիկյան Քոնեկտիկուտ նահանգի դպրոցում հրաձգության արդյունքում զոհվածների ընտանիքներին: Հրաձգության զոհ է դարձել 27 մարդ, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Իրանն ու ԱՄՆ-ն աշխարհաքաղաքական հարթակում վաղեմի թշնամիներ են: Նրանք միմյանց մեղադրում են Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը հովանավորելու մեջ:

Միջադեպից հետո Նահանգներում 4-օրյա սուգ է հայտարարվել: Բազմաթիվ երկրների ղեկավարներ իրենց ցավակցությունն են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---