ԲԱՔՎՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԵՆ ԱՐՎՈՒՄ ՀԱՅ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մի քանի աշխատակիցներ նախարար Էլդար Մամեդովի հրամանով հեռացվել են աշխատանքից այդ գերատեսչությունում: Ըստ տեղեկացված աղբյուրի, դա կապված է այդ անձանց ծնողներից կամ մերձավոր հարազատներից մեկի հայկական ծագման հետ: Հեռացվածների թվում են նաեւ ԱԱՆ սպայական կազմի ներկայացուցիչներ: Մեկնաբանելով այդ տեղեկատվությունը` ԱԱՆ հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Արիֆ Բաբաեւը ասել է. «Մենք ապրում ենք Ադրբեջանում, եւ այդ պատճառով ԱԱՆ-ում հայկական ծագումով անձանց աշխատանքը անհնար է»: Նշենք, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում առաջին անգամ է անցկացվում նման զտում: Նախկին նախարար Նամիկ Աբասովը իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ նախարարության կազմում աշխատում են հայկական ծագում ունեցող անձինք, սակայն հայտարարել էր, թե մտադիր չէ հեռացնել նրանց աշխատանքից` գնահատելով դա որպես ազգային խտրականություն թույլ չտալու օրինակ, հաղորդում է Բաքվի «525» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---