Երևանի կենդանաբանական այգում փոխվել է ժամանակացույցը

Երևանի կենդանաբանական այգում փոխվել է ժամանակացույցը

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ տարին է, ինչ Երևանի կենդանաբանական այգին բաց է նաև ձմռան ամիսներին: Այս օրերին, սակայն, այգին փոփոխված գրաֆիկով է աշխատում` ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է այգու պաշտոնական կայքից:

Փոխվել է նաև կենդանիների ցուցադրական կերակրման ժամանակացույցը: Նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը կգործի կենդանիների ցուցադրական կերակրման նոր ժամանակացույց: Շաբաթ և կիրակի օրերին այգու այցելուները հնարավորություն կունենան դիտել Ամուրյան վագրերի ցուցադրական կերակրումը՝ ժամը 12:00-ին, Եվրոպական եղնիկներինը՝ 12:30-ին, ուղտայծերինը՝ 13:00-ին, Աֆրիկյան առյուծներինը՝ 13:30-ին, սողուններինը՝ 14:00-ին, սև և սպիտակագլուխ անգղերինը՝ 15:00-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---