Մարզերում շարունակական բժշկություն դացընթացին մասնակցել է 330 բժիշկ

Մարզերում շարունակական բժշկություն դացընթացին մասնակցել է  330 բժիշկ

PanARMENIAN.Net - Այս տարվա հունիսից մինչև դեկտեմբեր ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «ՀՀ առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի ֆինանսավորմամբ հանրապետության մարզերում կազմակերպվել են «Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ: Այս մասին PanARMNEIAN.Net-ը տեղեկանում է ԱՆ-ից:

«Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների վարումը» և «Մայրական առողջություն՝ մինչբեղմնավորման շրջանի խնամքի, ընտանիքի պլանավորման, անհետաձգելի ծննդօգնության հիմունքներն ու վերարտադրողական առողջության խորհրդատվությունը» թեմաներով դացընթացներին մասնակցել է մարզային 330 բժիշկ:

Ծրագիրն ամփոփվել է ԱՆ Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի 10 մարզում, 13 քաղաքում, 18 բժշկական կազմակերպությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---