Անընդմեջ տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը

Անընդմեջ տեղացող ձյան պատճառով դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 18.00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Հրազդանում, Կոտայքում, Մարտունիում, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Սպիտակում, Տաշիրում, Արտաշատում, Աշոցքում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սելիմի լեռնանցքում, ձյուն է տեղում:

Վարդենիսի և Վանաձորի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:

Անընդմեջ տեղացող ձյան պատճառով ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ, տեղեկացնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---