Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ17 դեկտեմբերի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Արագ փոփոխվող աշխարհը մեր առջև նոր խնիդրներ և մարտահրավերներ է դնում: Այդ փոփոխությունները ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բավականին արագ՝ հաճախ իրենց հետ բերելով անկախատեսելի խնդիրներ և ողբերգական հետևանքներ: Դա նշանակում է, որ մասնագիտական կարողությունների բարձրացումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը գտնվում է նաև հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, պետք է կարողանանք փուլ առ փուլ իրականացնել: Հանրապետության նախագահը մեր առջև խնդիր է դրել մարտահրավերներով լի արագ փոփոխվող աշխարհում ապահովել մեր պետության և քաղաքացիների անվտանգությունն ու ապահով կյանքը: Կարծում եմ՝ այս կարևոր սկզբունքի ներքո մեծ են նաև ԱԱԾ աշխատակիցների անելիքները»,- ասել է վարչապետ Սարգսյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ: Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին հանձնել է գեներալ-մայորի կոչում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով: ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Արկադի Բալյանը և ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Կարեն Սահակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհալագրերով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |