Փոխվարչապետ. ՏԻ համակարգի զարգացման հարցում կառավարությունը կարևորում է հանրային քննարկումները

Փոխվարչապետ. ՏԻ համակարգի զարգացման հարցում կառավարությունը կարևորում է հանրային  քննարկումները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյաննայսօր մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի քննարկմանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանի և հանձնաժողովի անդամների, փաստաթուղթը մշակած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ շահագրգիռ քննարկում ծավալվեց, ներկայացվեցին տարբեր առաջարկություններ, դիտարկումներ, մտահոգություններ:

Հանդես գալով ամփոփիչ խոսքով` փոխվարչապետը կարևորեց փաստաթղթի վերաբերյալ լայն քննարկումների կազմակերպումը, ինչպես նաև օգտակար համարեց հնչեցված կարծիքներն ու մոտեցումները` հեղինակներին առաջարկելով փաստաթուղթը լրամշակելիս հաշվի առնել դրանք:

Նա նկատեց, որ փաստաթղթում տեղ են գտել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման տեսանկյունից բոլոր կարևորագույն խնդիրները: Այն միաժամանակ բաց փաստաթուղթ է, որը հաշվի է առնելու ժամանակի պահանջները և ուղենիշային է լինելու ոլորտի զարգացման համար:

Ա. Գևորգյանը նաև վստահեցրեց, որ ՏԻ համակարգի զարգացմանը վերաբերող ռազմավարական փաստաթղթերի ու ծրագրերի հարցում կառավարությունը կարևորում է հանրային քննարկումները և դրանք օգտակար է համարում ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---