Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մասին. Սա համազգային ծրագիր է

Սերգո Կարապետյանը  Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի մասին. Սա համազգային ծրագիր է

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտադրական հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարում Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված նախընտրական ծրագրիրն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասել է. «Այն առաջիկա հինգ տարիների համար համզագային կենսագործունեության ծրագիր է, որն ակտիվ դիրքորոշում է պահանջում բոլորից»:

Հանձնարարելով մանրամասնորեն ուսումնասիրելով նախընտրական ծրագիրն ու հատկապես ապահոված գյուղի և արդյունավետ գյուղատնտեսության մասով ներկայացված պահանջները, նախարարը պարտավորեցրեց ոլորտի պատասխանատուներին հանգամանորեն ամփոփել իրենց ստորաբաժանումներում կատարված աշխատանքը, հիմնավոր ու վճռականորեն մոտենալ բոլոր թերացումներին, որոշակիորեն նախանշել հնարավոր այն քայլերը, որոնցով առաջիկա հինգ տարիներին կյանքի պետք է կոչվի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և գյուղում կյանքի համար հարմարավետ պայմանների ստեղծման համազգային այս ծրագիրը:

Սերգո Կարապետյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, թե որքան կարևոր ու վճռական է լինելու հաջորդ` 2013 թվականի գործունեությունը բոլոր ոլորտներում:Այս մասին տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---