Զանգվածային սպանությունը Քոնեկտիկուտում հրազենի ռեկորդային պահանջարկ է առաջացրել ԱՄՆ-ում

Զանգվածային սպանությունը Քոնեկտիկուտում հրազենի ռեկորդային պահանջարկ է առաջացրել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Զանգվածային սպանությունը Քոնեկտիկուտում հրազենի ռեկորդային պահանջարկ է առաջացրել ԱՄՆ-ում, հայտնում է The Huffington Post թերթը:

Ամենամեծ պահանջարկն են վայելում AR-15 կիսաավտոմատ հրացանները, որից դպրոցականներին է սպանել Լենզան: Այդ նույն զենքից է օգտվել նաև 24-ամյա Ջեյմս Հոլմսը, որը 12 մարդ էր սպանել և մոտ 60-ին վիրավորել Կոլորադոյի նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում 2012թ. հուլիսին:

Ավելի վաղ սենատոր Դայան Ֆայնսթայնը խոստացել էր ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքի առաջին իսկ օրը օրինագիծ ներկայացնել հրազենքի ազատ վաճառքն արգելելու մասին: Նման առաջարկով խնդրագիրը ստորագրել է արդեն առնվազն 25 հազար մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---