Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում կբացվի հայ բնանկարիչների «Հայկական գունապնակ» ցուցահանդեսը![]() 18 դեկտեմբերի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում կբացվի հայ բնանկարիչների միջազգային ցուցահանդեսը` «Հայկական գունապնակ»: Նկարներում պատկերված են Հայաստանի գեղատեսիլ անկյունները, որոնք հայտնի են յուրահատուկ բնությամբ և ներկայացնում է իրենից անտառների, լեռնաշղթաների և ժայռերի համադրություն: Ցուցադրությունը կազմված է 43 ժամանակակից հայ նկարիչների ավելի քան 80 ստեղծագործություններից, որոնց համար հետաքրքիր է լատվիացի հանդիսատեսի կարծիքն իրենց արվեստի մասին: Միջոցառմանը կմասնակցեն նաև լատվիացի գեղանկարիչներ, այդ թվում` հայկական արմատներով անվանի ռիգացի վարպետ Կարինե Պարոնյանցը: Նրա խոսքով, այն ներկայացնում է սեփական, օրիգինալ «բալթիական» հայացքը պատմական հայրենիքի գեղեցկությունների նկատմամբ: Ցուցադրությունը բաց է մինչև հունվարի 5-ը, գրում է «Վեստի սեգոդնյա» կայքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |