ՀԱՅԿԱԿՆ ԿՈՂՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ

PanARMENIAN.Net - Երկաթուղային հաղորդակցության երթուղին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու աբխաղական հատվածով հեռանկարային է բոլոր տեսակետներից, սակայն«այժմ այդ երթուղու գործարկման վերաբերյալ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ»,-լրագրողներին է հայտարարել «Ռուսական երակթուղիներ» ԲԲԸ ղեկավար Գենադի Ֆադեեւը, որը մասնակցում էր Թբիլիսիյում ընթացող ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 41-րդ նիստին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մասնավորապես, նա նշել է այդ հարցի ֆինանսական կողմը, մատնանշելով, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման համար «կպահանջվի 2,5 մլրդ ռուբլի կամ շուրջ 100 մլն դոլար, իսկ եթե հաշվի առնել նաեւ Էնգուրիի վրայի բավականին թանկ արժողությամբ կամրջի վերականգնման արժեքը, ապա ավելի շատ»: Ֆադեեւը գտնում է, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման դեպքում վերականգնողական աշխատանքներին պետք է մասնակցեն «բոլոր շահագրգիռ կողմերը` այդ թվում եւ Հայաստանը եւ նույնիսկ, ինչ-որ տեղ, Ադրբեջանը»: Միեւնույն ժամանակ, Ֆադեեւը հայտարարել է, որ «ռուսական երկաթուղին պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը աբխազական երակթուղին վերականգնելու համար` մենք պատրաստ ենք Մոսկվա-Թբիլիսի երթուղով թողնել լավագույն վագոնները եւ ամենօրյա հաղորդակցություն հաստատել»: Իր հերթին, Հայաստանի Երկաթուղու դեպարտամենտի նախագահ Արարատ Խրիմյանը հաղորդել է լրագրողներին, որ հայկական կողմը նախատեսում է միանալ աբխազական երկաթուղու վերականգնման նախագծին, եթե Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պետական մակարդակով վերջնական որոշում կայացվի երկաթուղու այդ հատվածի վերականգնման համար, եւ այդ դեպքում Հայաստանը միջոցներ կհատկացնի այդ նախագծի իրականացման համար: «Եթե այդ նախագիծը իրական լինի, մենք իրականորեն կմտածենք դրա մասին, քանի որ այդ ճանապարհը պետք է բոլորին»,-ընդգծել է նա: Մինչդեռ, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ «չէր ցանկանա, որ այդ հարցի շուրջ ավելորդ էյֆորիա լիներ, քանի որ դեռ շատ չլուծված հարցեր կան», եւ որ «դա առաջին հերթին, փախստականների` ավելի ճիշտ Գալիի շրջանի բնակչության անվտանգության ապահովումն է»: Վրաստանի վարչապետը ձեռնպահ է մնացել այն հարցի պատասխանից, թե կայացվել է արդյոք որոշում աբխազական երկաթուղու վերականգնման մասին քաղաքական մակարդակով: Նրա խոսքերով, այդ հարցը «հասարակ հարց չէ եւ կապված է շատ կազմակերպչական հարցերի լուծման հետ` այդ թեման բազմիցս անգամ քննարկվել է ռուսական եւ վրացական կողմերի միջեւ, այդ թվում եւ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի հունիսի 3-ին Վրաստան կատարած այցի ընթացքում»: Նողաիդելին նշել է, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցը չի քննարկվել Թբիլիսիյում ընթացող ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին, սակայն քննարկվել է «Ռուսաստանի երակթուղիներ» ԲԲԸ ղեկավար Գենադի Ֆադեեւի հետ:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---