Պեկին. Լևոն Արոնյանը կույր շախմատի մրցաշարում կիսում է 1-3 տեղերը

Պեկին. Լևոն Արոնյանը կույր շախմատի մրցաշարում կիսում է 1-3 տեղերը

PanARMENIAN.Net - Պեկինում շարունակվում են Համաշխարհային ինտելեկտուալ խաղերը: Դեկտեմբերի 18 և 19-ին անցնում են կույր շախմատի պարտիաները:

Այսօր շախմատիստները չորս տուր են խաղացել: Լևոն Արոնյանը չորս տուրից հետո վաստակել է 2,5 միավոր և կիսում է 1-3 տեղերը Շահրիյար Մամեդյարովի (Ադրբեջան) և Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:

Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը վաստակել է 1,5 միավոր և կիսում է 7-10 տեղերը: Դեկտեմբերի 19-ին տեղի կունենան վերջին երեք պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---