2013-ին Երևանում կայանալու է ակադեմիական թիավարության 40-ամյակին նվիրված մրցաշար

2013-ին Երևանում կայանալու է ակադեմիական թիավարության 40-ամյակին նվիրված մրցաշար

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում լսել են Հայաստանի կանոէի ֆեդերացիայի հաշվետվությունը:

Կանոէի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար: Նա տեղեկացրել է, որ տարեսկզբին հավաքականի մարզիկների համար Ծաղկաձորում կազմակերպվել է ուսումնամարզական հավաք, որից հետո ապրիլ ամսին, կայացել է ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Ֆեդերացիայի հավաքականի անդամները մասնակցել են նաև մեծահասակների հանրապետական և Եվրոպայի առաջնություններին: Տարվա ընթացքում կազմակերպվել և անցկացվել են Սևան, Հրազդան և Երևան քաղաքների բաց առաջնությունները:

2013-ի սկզբին կազմակերպվելու են մի քանի ուսումնամարզական հավաքներ, որից հետո հավաքականը մասնակցելու է Եվրոպայի մեծահասկաների առաջնությանը: Երևանում կազմակերպվելու է ակադեմիական թիավարության 40-ամյակին նվիրված մրցաշարը և Հայաստանի պատանեկան առաջնությունը, իսկ ամռանը հայ մարզիկները կմասնակցեն աշխարհի պատանեկան առաջնությանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---