Պատմության թանգարանում անցկացվել է տեքստիլի վերականգնմանը նվիրված սեմինար

Պատմության թանգարանում անցկացվել է տեքստիլի վերականգնմանը նվիրված սեմինար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-14-ը Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունե¬ցել տեքստիլի պահպանմանը և վերականգնմանը նվիրված սեմինար, որի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են գործվածքի մաքրում, ներկում, երեք հիմնական գույների խառնում, գույների համադ¬րում, կարը որպես տեքստիլի պահպանման և վերականգնման մեթոդ: Սեմինարի մասնակիցները տեսական գիտելիքները փորձարկել են նաև գործնականում:

Ճապոնական հիմնադրամի ֆինանսավորմամբ մասնակիցներին տրամադրվել է նաև Ճապոնիայի Ջաուշիբի համալսարանի պրոֆեսոր Միե Իշիի հեղինակած հայերեն, անգլերեն, ճապոներեն լեզուներով ձեռնարկը:

Սեմինարին մասնակցել են Հայաստանի պատմության, Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի, Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից 10 մասնագետ:

Տեքստիլի պահպանմանը և վերականգնմանը նվիրված այս նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական կապերի հաստատ¬ման 20-ամյակի կապակցությամբ, Ճապո¬նիայի արտաքի գործերի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---