Եգիպտական ընդդիմության առաջնորդներին երկխոսության են հրավիրել![]() 18 դեկտեմբերի 2012 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի Սահմանադրական վեհաժողովը դեկտեմբերի 18-ին ընդդիմության առաջնորդներին երկխոսության է հրավիրել: Ինչպես ասվում է այդ կառույցի հայտարարությունում, հանդիպմանը մասնակցելու կոչն ուղղված է ընդդիմության առաջնորդներին, մասնավորապես` Մուհամմեդ ալ-Բարադեին, Ամր Մուսային, Համդին Սաբբահիին և Աս-Սեյիդ ալ-Բադաուին: Նախորդ շաբաթ Եգիպտոսում կայացել է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի առաջին փուլը, որն ընդդիմությունը համարում է «անարդար և իսլամիստների շահերը հետապնդող»: Հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 22-ից հետո, երբ կավարտվի հանրաքվեի երկրորդ փուլը: Երկուշաբթի ընդդիմությունը հերթական ցույցերն է անցկացրել երկրի ամբողջ տարածքում`«Ոչ կեղծիքներին» կարգախոսով: Հարյուրավոր ցուցարարներ այսօր ևս արդեն հավաքվել են Թահրիր հրապարակում, ինչպես նաև նախագահական պալատի շրջանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |